Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն այցելեց Գրեգորի Ջերեջյանը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն այցելեց Գրեգորի Ջերեջյանը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը:  Պատվավոր հյուրին ընդունեց  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ներկայացրեց կենտրոնի ձեռքբերումները, անելիքները: Գրեգորի Ջերեջյանը տնօրինում է «Իզմիրլյան» ֆոնդի գործունեությունը, այդ թվում՝ նաև բժշկական ոլորտում:


Արմեն Չարչյանի խոսքով՝ հաշվետու 2014 թ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը բավական լուրջ հաջողություններ է գրանցել, մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատությամբ վիրահատությունների թիվն ավելացել է 1000-ով, ամբուլատոր բուժում ստացողների և հետազոտվողների թիվը՝ մոտավորապես 2,5-3 հազարով:


«Իզմիրլյան» բժշկական կենտրոն այցելեց Գրեգորի Ջերեջյանը

«Մենք այս տարի կատարել ենք 5000 վիրահատություն և ավելի քան 14 000 ամբուլատոր պացիենտ ենք սպասարկել: Երկրորդ մեծ ձեռքբերումն «Իզմիրլյան» բրենդի ճանաչելիության բարձրացումն է ամբողջ հանրապետությունում՝ կենտրոնի ակտիվ գործունեության շնորհիվ»,- նկատեց պարոն Չարչյանը:

 

    «Իզմիրլյան» բժշկական կենտրոն այցելեց Գրեգորի Ջերեջյանը
    «Իզմիրլյան» բժշկական կենտրոն այցելեց Գրեգորի Ջերեջյանը

Մեզ հետ զրույցում Գրեգորի Ջերեջյանը պատմեց այցից ստացած տպավորություններից.


–   Հայաստան այցիս նպատակը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցությունն է «Իզմիրլյան» ֆոնդի անունից:

 
2013 թվականից հետո, երբ բացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, առաջին անգամ եմ այստեղ: Ուրախ եմ կենտրոն այցելելու, նոր տնօրենի հետ ծանոթության համար: Շատ դրական, բարձր տպավորություն ունեմ թե՛ հաստատության տեսքից, թե՛ անձնակազմի բարձր պատրաստվածությունից:


–   Ի՞նչ կուզեիք տեսնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Ձեր հաջորդ այցի ժամանակ:


–   Առաջինը, ինչ  հետաքրքրում է ինձ, դա հիվանդանոցի տնօրինումն է, որն ինչպես ես հասկացա, ապահով ձեռքերում է: Ցանկանում եմ, որ վիրաբուժական մասը շարունակի զարգանալ իր հիմնական ուղղություններով՝ վնասվածքաբանություն, ուրոլոգիա, պրոկտոլոգիա, քիթ-կոկորդ-ականջաբանություն և այլն: Մյուս կողմից էլ ուզում եմ, որ ծառայություններն ավելի ընդլայնվեն`  ներգրավելով նոր ոլորտներ և առաջադեմ մասնագետներ:


Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյան–   Հայաստանում տարեցտարի ավելի շատ մարդիկ են տեղեկացվում Իզմիրլյանների մասին: Հատկապես ի՞նչ կուզեիք, որ հայ ժողովուրդն իմանար բարերար ընտանիքի մասին:


–   Նրանք շատ հայրենասեր ընտանիք են: Իզմիրլյաններն առհասարակ չեն սիրում, երբ շատ է խոսվում իրենց մասին. առավել կարևոր է, երբ գործերն ու արդյունքներն են տեսանելի՝ լինի դա ռազմական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի գրադարանը, թե «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը...

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մարդասիրական օգնությամբ ստացված դեղ միելոմա հիվանդության բուժման համար
ՀՀ ԱՆ. Մարդասիրական օգնությամբ ստացված դեղ միելոմա հիվանդության բուժման համար

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից` որպես մարդասիրական օգնություն, ստացել է Իտալիայի «ԲԻԷՍՓԻ Ֆարմասյութիքալս» դեղագործական...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

ՀՀ ԱՆ. Ծննդօգնության ծրագրում ֆինանսական սկզբունքների վերանայում
ՀՀ ԱՆ. Ծննդօգնության ծրագրում ֆինանսական սկզբունքների վերանայում

Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր...

Հայտարարություն. ultraimaging.am
Հայտարարություն. ultraimaging.am

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն սկսած 55,000 դրամից և ստացեք 10% հետվճար...

Սուիցիդները` օրախնդիր. Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը
Սուիցիդները` օրախնդիր. Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը

Սույն թվի սեպտեմբերի 10-ին Երևանում` «Անի Գրանդ» հյուրանոցում, կայընթացավ Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Հոգեկան առողջության ազգային...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին. morevmankan.am
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման  համաշխարհային շաբաթին. morevmankan.am

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2024 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը...

Գիտաժողով «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով
Գիտաժողով «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով

Ս/թ հուլիսի 12-ին «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի» կողմից կազմակերպվել էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով գիտաժողով
«Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով գիտաժողով

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, «Ազգային բժշկական պալատը» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիան» ներկայացնում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 28-29-ը, 2024 թ․, 3-րդ ամենամյա Սրտանոթային սիմպոզիում
Հունիսի 28-29-ը, 2024 թ․, 3-րդ ամենամյա Սրտանոթային սիմպոզիում

Հարգելի կոլեգաներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ 3-րդ ամենամյա Սիրտանոթային սիմպոզիումի ծրագիրը...

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս
ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս

«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով»  միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի  համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am
Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am

Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի
2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի

Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ